Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.03.2014 | 00:05

Վա՜յ նրանց, ովքեր թշվառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշվառության մատնել. ով որ արհամարհում է, ձե՛զ չէ, որ արհամարհում է, քանզի ձեզ արհամարհողները պարտության պիտի մատնվեն, ինչպես ձորձերի վրայի ցեցը, այնպես էլ նրանք պարտության պիտի մատնվեն։ Տե՛ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա։ Անհավատների սերունդը կործանվեց, իսկ մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու։ Քո ձայնի ահից ժողովուրդները հիմարացան, և քո երկյուղից հեթանոսները ցրվեցին։


Եսայի 33. 1-3

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ